Թրամփի ուղին առաջին հերթին երկաթուղային կապի վերականգնում է Արևելքի և Արևմուտքի միջև. վարչապետ

«Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովում վարչապետը անդրադարձել է Կառավարության «Խաղաղության խաչմերուկ», նաև «Թրամփի ուղի» նախագծերին:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ տեղի է ունեցել իրապես պատմական մի իրադարձություն այն իմաստով, որ Հայաստանի Հանրապետությունով է անցնում արևելքը արևմուտքին և հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը։ Եվ այս ընկալումը իր հետ բերում է Հայաստանի պոտենցիալի բոլորովին նոր նկար և նոր պատկեր։

Վարչապետը այսօր հաստատված խաղաղության մեջ առանցքային է համարել Ֆրանսիայի նախագահի դերակատարումը:

Էմանուել Մակրոնի խոսքով՝ Հայաստանը վճռականորեն ընտրել է խաղաղության և բարգավաճության ուղին և ամրապնդել է իր ժողովրդավարությունը՝ չնայած փորձություններին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ