![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ եթե Հայաստանը չցուցաբերեր եվրոպական նկրտումներ, միանշանակ այս գագաթնաժողովը ՀՀ-ում տեղի չէր ունենա: Նրա խոսքով՝ խելագարություն է սա ներկայացնել հակառուսականություն, քանի որ ՀՀ իշխանությունները չեն անում որևէ բան, որ թշնամանան ՌԴ-ի հետ:
Միաժամանակ Սաֆարյանը նկատում է. «ՌԴ-ում տեսնում են, որ գործընթացները չեն կանգնում, այլ առաջ են գնում․ սա էլ հունից հանում է ռուս պաշտոնյաներին, չեն թաքցնում իրենց անհանգստությունները, ագրեսիան: Այն, ինչ չի կարողանում ասել բարձրագույն ղեկավարությունը, ասում են մեդվեդևները և մարգարիտասիմոնյանները՝ արտահայտվելով վուլգար, սպառնալով պատժամիջոցներով»:
Քաղաքագետը չի բացառում, որ հայտարարություններին իսկապես հաջորդեն պատժամիջոցներ. «Գուցե սկսեն պատժել բիզնեսմեններին, որ ազդեն ՀՀ որոշումների վրա: Բայց ամեն ինչ միանշանակ չէ. եթե կտրեն Հայաստանի գազը, Հայաստանը գազ կբերի Իրանից, նույնիսկ Ադրբեջանից, եթե փակեն Լարսի ճանապարը, կկտրվեն Հարավային Կովկասից, եթե կպնեն միգրանտներին, դա հակառուսական տրամադրություններ կառաջացնի: Այսինքն՝ Ռուսաստանը չգիտի՝ ինչպես վարվի»:
Անդրադառնալով ընդդիմությանը՝ զրուցակիցն ասում է. «Տեսան, որ Հայաստանի թրքացումը, Թուրքիայի վիլայթ դառնալու նարատիվը չաշխատեց, որի մասին գոռում, ճչում էին, հիմա էլ 300 հազար ադրբեջանցիների գալու թեզն են շրջանառում, բայց էս նարատիվն էլ է փլուզվելու»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()