![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ աշխարհի 70 տոկոսը Հայաստանը չի ճանաչել, բոլորը մտածել են՝ Ռուսաստան ենք:
«Հեղափոխությունից հետո նոր իմացան, որ Հայաստան կա, բայց էլի մտածում էին՝ ՌԴ-ի վասալն ենք, վերջին տարիներին իմացան, որ Հայաստանը պետություն է, մանավանդ նման գագաթնաժողովներով մեզ ճանաչում են որպես պետություն: Շատերը սիրահարվում են Հայաստանին, տեսնում են մեր հյուրասիրությունը, ջերմությունը, մեր մոտեցումները, 100-ից ավելի լրագրողներ են եկել, աշխարհին պատմում են մեր մասին, որ ժողովրդավար ենք, կոչ են անում ներդրումներ անել, պատերազմ չկա, վտանգ չկա, ամեն ինչ նոր ա սկսվում: Մեր մասին հիացմունքով են խոսում: Լուկաշենկոն մեզ չէր համարում պետություն, ասում էր՝ հայերն ուր պիտի գնան մեր ձեռից, ուր պետք ա փախնեն, նախկինում մտածում էինք՝ էս քայլն անենք, ռուսներն ինչ կանեն մեզ, մենք հիմա անկախ պետություն ենք, ինչքան էլ մեզ վախեցնեն, ստորություններ անեն մեր նկատմամբ»,- ասում է պատգամավորը:
Ըստ նրա՝ Ռուսաստանը հարյուրավոր տարիներ Թուրքիայի հետ մեզ դարձրել է թշնամի, որ իր շահի համար օգտագործի:
«Հայաստանի ղեկավարները մտածում էին՝ ՌԴ-ն ա մեր պապան, պապայությունը պրծնում ա, Մեդվեդևի ամբողջ մարմնով մեկ դող ա ընկել, դրանից գնում խմում խոսում ա: Եթե չեն ուզում մեր երեսը տենան, թող չտենան, չեն ուզում առևտուր անեն, թող չանեն»,- նկատում է նա:
Մելքոնյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանը երբեք Ռուսաստանի շահը չի թողնի, գա Հայաստանի շահը պահի, քանի որ նրա ամբողջ ունեցվածքը այնտեղ է:
«Եկել Ռուսաստանի համար ստեղ կռիվ են տալիս, որ դառնանք ծայրագավառ, մնանք իրենց լծի տակ: Եթե էդ երեք ուժերը (-խմբ. նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին) եկան, Ռուսաստանը պատերազմ ա լարելու: Ժողովուրդը Քոչարյանից զզվում ա, հետդարձի ճանապարհ չունի: Մարդիկ մեր ուժին են ընտրելու, որ խաղաղություն լինի, ժողովուրդն էլ երկրի տերը մնա, թե չէ մի օր Լարսն են փակելու, մի օր գազի տրուբեն»,- նշում է իշխող ուժի անդամը:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()