![]()
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի Հանրապետություն պետական այցի շրջանակում այսօր տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն, այդ թվում՝ կրթության և մշակույթի ոլորտներում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև կնքվել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիր․ փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը: Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է, որ ՀՖՀՀ-ն կմիանա «Ակադեմիական քաղաք» ծրագրին առաջին փուլի աշխատանքների ավարտից հետո։
ՀՀ կառավարության և Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԼԻՖ) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր․ փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և դաշինքի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը:
Փոխըմբռնման հուշագրեր են կնքվել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ հիմնադրամի և Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև՝ գրավոր և տպագիր ժառանգության ոլորտում համագործակցության, ինչպես նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև՝ գրադարանների ոլորտում համագործակցության վերաբերյալ․ փաստաթղթերը ստորագրել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի տեղակալ Գուրգեն Գասպարյանը և Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն։
Այսօր կայացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
![]()