![]()
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զբոսնում է Գյումրիում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ։
Նրան շրջապատել են քաղաքի ոգևորված բնակիչները, ովքեր լուսանկարում են նրան, շփվում, իսկ որոշ բնակիչների շուրթերից ֆրանսերենով հնչել է «Կեցցե՛ Ֆրանսիան» (Vive la France) արտահայտությունը։
Գյումրեցի բնակիչներից մեկը նույնիսկ խնդրել է նվեր փոխանցել Ֆրանսիայի նախագահին։
Հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգը, որը նախատեսված էր 18:00-ին, կսկսվի ուշացումով:
![]()