Միջազգային քրեական դատարանի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր տիկին Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովի ուղեկցությամբ:

Նրանց դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:


Հյուրերը ծաղիկներ են խանորհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը բարձրաստիճան հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանի անգլերեն պատկերագիրքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ