Թանկագին Նիկոլ, ՀՀ-ն վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա, այս ամենը 8 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել. Մակրոն

Վերջին տարիներին Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները նոր փուլ են թևակոխել: Մենք նաև պաշտպանության ոլորտում ենք գործընկերություն հաստատել: Ռազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունը: Այդ մասին համատեղ փաստաթղթերի ստորագրումից հետո՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ, ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի ԶՈՒ-ն, ամրապնդել ինքնիշխանությունը, և կարելի է ասել՝ սա մեր երկկողմ հարաբերությունների կարևոր հենասյունն է: ԲՏԱՆ-ն հենց նոր ստորագրեց նաև պաշտպանակական նորարարության հարցերով գործակալության հետ համաձայնագիր, որը թույլ կտա նոր ուղղություններ բացել այս ոլորտում»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ