Էմանուել Մակրոնն այցելել է «Մատենադարան», ծանոթացել հիմնական ցուցադրությանը

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:

Նրան ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Պաշտոնյաները շրջել են Մատենադարանում, ծանոթացել հիմնական ցուցադրությանը: Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել Մատենադարանի հյուրերի հուշամատյանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ