Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին․ Մակրոնը հայերեն գրառում է արել

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցից հետո ֆրանսերեն և հայերեն գրառումներ է կատարել սոցիալական ցանցերի իր հաշիվներում:

մակրոն 3.png (638 KB)

«Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման, որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։

Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»,- գրել է նա այցից հրապարակած լուսանկարին կից:

684267732_18464225146129797_8599145078846411973_n.jpg (487 KB)

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և այլոց ուղեկցությամբ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նա և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակներ էին զետեղել հուշահամալիրի պատին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի շուրջ: Նրանք շրջել էին հուշահամալիրի տարածքում, Ֆրանսիայի նախագահը գրառում էր կատարել հուշամատյանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ