![]()
Միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև: Մեր կապերն առասպելներից և հինավուրց քաղաքակրթություններից են սերում, բայց դա ոչ միայն մեր համատեղ պատմությունն ու մշակույթն է, որը մեզ միավորում է, ոչ միայն մեր հինավուրց կապերը, այլև այն հնարավորությունները, որոնք ևս մեր առջևում են. դրանք էլ են մեզ միավորում: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:
«Իսկապես, Հայաստանը և ԵՄ-ն ավելի մոտ են, քան երբևէ եղել են:
Մենք լավ առաջընթաց ենք արձանագրում դեպի վիզաներից զերծ ճամփորդություններ՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև ներդրումային հոսքեր ապահովելու համար: 2,5 մլրդ եվրո արդեն մեր ներդրումային ծրագրում նախատեսված է «Գլոբալ դարպասներ» անվան տակ»,- ասաց նա:
![]()