Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. Կոշտա

ԵՄ գործընկերության առաքելությունը հաստատվեց անցյալ ապրիլ ամսվա ընթացքում, և այն նպատակ է հետապնդում ամրացնելու Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը, և սա շոշափելի առհավատչյա է մեր համատեղ հանձնառությանը՝ դեմն առնելու համատեղ մարտահրավերներին: Այդ մասին ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասաց ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտան:

«Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու իր իսկ ճակատագիրը: Դուք կարող եք ապավինել մեզ՝ միասին անցնելու այս ուղին և միասին ոտնակոխ անելու մեր ընդհանուր ճակատագրի ուղին:

Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի և նաև փոխկապակցում է ԵՄ-ն Հարավային Կովկասի միջոցով դեպի Կասպյան ծով ու Կենտրոնական Ասիա. սա է մեր տարածաշրջանների պատմությունը, և սա է նաև մեր տարածաշրջանների ապագան»,- ասաց նա:

Նա նաև հույս հայտնեց, որ, գագաթնաժողովի արդյունքները հիմք ընդունելով՝ կարող են զարգացնել ռազմավարական գործընկերությունը, համատեղ ապագան խաղաղության մեջ՝ հանուն հայ ժողովրդի և Եվրոպայի բարեկեցության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ