![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով (3-րդ աստիճան, Commandeur de la Legion d’Honneur):
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հարությունյանը և գրել․
«Մեծ պատիվ է մեր պետության մեծ բարեկամից ու դաշնակից Ֆրանսիայից ստանալ նման շքանշան»:
![]()