![]()
Պարզվել է ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել «Mercedes CLS»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 19-ամյա Վարդան Մարկոսյանը, վերջինի ուղևոր՝ Երևանի բնակիչ 25-ամյա Էռնեստ Սահակովը, «Jaguar»-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 30-ամյա Սիմա Միլիտոնյանը, որոնք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ թիվ 53 երթուղու ավտոբուսի ուղևոր, Երևանի բնակիչ 53-ամյա Աննա Հակոբյանը տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական։
«Mercedes «CLS»-ի վարորդ Վ. Մարկոսյանը ավտոմեքենան վարել է դրա իրավունքը չունենալով, նրա վարորդական իրավունքը եղել է կասեցված, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
![]()