![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը շատ բարձր է գնահատում Երևանում անցկացված ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը:
Նրա խոսքով՝ նման հանդիպումների ժամանակ է, որ շատ հարցեր լուծումներ են գտնում:
Կարապետյանն ասում է, որ Հայաստանի վարչապետը կարողանում է հարաբերություններ կառուցել, և դրա համար է, որ տարբեր երկրներ կամ դրանց առաջնորդները աջակցում են նրան:
Իշխող ուժի անդամը կարծում է, որ Թուրքիային պետք է ամեն օր ազդակ ուղարկենք՝ կապված սահմանի բացման հետ:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, պատգամավորի նկատառմամբ՝ նրանք ուզում են հակամարտության մի նոր ծնունդ կազմակերպել՝ ՌԴ-ի հետ կոնֆլիկտային դինամիկա զարգացնելով:
Նա նաև նկատում է. «Սամվել Կարապետյանը 70-ական թվականների ռոբոտաշինական հաշվիչ սարք ոնց որ լինի, ոչ մի լեզվով չի կարողանում նորմալ խոսի, ինչ տաղանդավոր գործարարի մասին է խոսքը»:
Զրուցակիցը նաև նշում է. «Մարդկանց բուլինգի են ենթարկում, գցում դեպրեսիայի մեջ, որ ուժ չգտնեն գնան ընտրության»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()