![]()
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է երեկ արած հայտարարությանը, որ հայ գերիների հարցը կքննարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Նախ ես դա կքննարկեմ Հայաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։ Դրանից հետո կզանգեմ նախագահ Ալիևին, և մենք միասին կկազմակերպենք գործելու ճիշտ ձևը՝ լինի դա անձնական հանդիպման միջոցով, թե այս հեռախոսազանգով։ Բայց կարող եք ինձ վրա հույս դնել․ ես հաստատապես հավատում եմ այս խաղաղության գործընթացին»,- ասել է նա։
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ «Կարծում եմ՝ Եվրոպայի համար եկել է ճշմարտության պահը, որը պահանջում է ավելի մեծ միասնականություն և ավելի մեծ հավակնություն։ Այս հանդիպումը կարևոր էր։ Մենք պետք է էլ ավելի արագացնենք ընթացքը և առաջ շարժվենք։ Մեզ պետք է ուժեղ Եվրոպա, որը նվազեցնում է իր չափազանց մեծ կախվածությունները, ինքն է կառուցում իր որոշումները խաղաղության և անվտանգության ոլորտներում և գործում է որպես մի մայրցամաք, որն իսկապես միավորված է ընդհանուր ճակատագրով։ Սա է այն, ինչին մենք հավատում ենք»։
![]()