Իսպանիայի վարչապետի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Անկարայում

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին սպասարկող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Ըստ տեղեկությունների՝ Պեդրո Սանչեսը Մադրիդից թռչում էր Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար, երբ ինքնաթիռը տեխնիկական պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում։

Airbus A310 ինքնաթիռի անսարքությունը լուրջ չի եղել, բայց արտակարգ վայրէջքը կատարվել է անվտանգության կանոնակարգերին համապատասխան։

Վարչապետը գիշերն Անկարայում է անցկացրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ