![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ու վերջինիս թիմակիցներից մեկի միջև եղած զրույցին:
«Երիտասարդներից մեկը կալուգացի օլիգարխին հարց է տալիս ու ասում` հայ ժողովրդի ռեյտինգը ամբողջ աշխարհում ընկել է:
Եվ այս պնդումն անում է այն ժամանակ, երբ աշխարհի տասնյակ երկրների ղեկավարներ ժամանում են Հայաստան` մասնակցելու Հայաստանում երբևէ անցկացվող ամենամեծ ու ամենառեյտինգային միջազգային միջոցառմանը:
Կալուգացին էլ` իրեն բնորոշ անհոդաբաշխ ինքնավստահությամբ հայտարարում է, որ էսա իրենք կգան ու ամեն ինչ տեղը կգցեն:
Հայաստանի համար ձեր պատկերացրած ռեյտինգը նիժնի տապռի գարշահոտ հետնախորշերի մեջ է, որտեղ Լուկաշենկոյի նմաններն ասում են` Հայաստանը ոչ մեկին պետք չի ու գնալու տեղ չունի:
Ծոծորակներդ կտեսնեք, բայց Հայաստանը չեք վերադարձնի նախկին ցեխի հորձանուտ: Շարունակեք ապրել ձեր հորինած «ուժեղ» պղպջակի մեջ, շատ շուտով այն կպայթի և այդ ժամանակ դուք կզգաք ժողովրդի ռեյտինգի իրական համը»,- գրել է Կոնջորյանը:
![]()