Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Մայիսի 4-7-ը, 8-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ին կբարձրանա 2-4 աստիճանով, մայիսի 5-6-ին աստիճանաբար կնվազի՝ 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Մայիսի 4-7-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ