Գունային լուծումները շատ լավն են, տների արանքում շենքը աչք է շոյում. Աստղաձորում մանկապարտեզ է կառուցվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջայցը Գեղարքունիքի մարզում:

Նա ծանոթանում է Կառավարության ֆինանսավորմամբ ու համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի ընթացքին:

Վարչապետը Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրում ծանոթացել է նոր կառուցված մանկապարտեզի շենքի աշխատանքներին ու պայմաններին:

Աստղաձորում նախկինում երբևէ մանկապարտեզ չի եղել: Կառուցված շենքը երկաթե կոնստրուկցիաներով է, ապահովված ջերմակայունությամբ ու անվտանգությամբ:

Վարչապետը նշել է, որ նոր կառուցվող մանկապարտեզների գունավոր արտաքինը, գունային գեղեցիկ լուծումները աչք են շոյում, որովհետև, օրինակ, հիշյալ մանկապարտեզի շենքը տեղակայված է տների մեջտեղում, ու անգամ հեռվից այն տեսանելի է, աչքին՝ հաճելի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ