Ստախո՞ս է Քոչարյանը. թող Սամվել Կարապետյանը հաստատի՝ կոռուպցիայի միջոցո՞վ են հարկային արտոնություն ստացել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից մեկին այն մասին, թե ՀՀ կառավարության՝ բիզնեսին մաքսային վճարի կամ հարկային արտոնություններ տրամադրելու որոշումը կոռուպցիայի դրսևորում է:

Պապոյանը հայտարարել է, թե այդ դեպքում թող Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունները, որոնք օգտվել և օգտվում են հիշյալ արտոնություններից, հաստատեն Քոչարյանի ասածն ու նշեն, որ արտոնությունները ստացել են կոռուպցիայի միջոցով:

Այլապես ըստ նախարարի՝ կպարզվի, որ Քոչարյանը ստախոս է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ