![]()
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ պատմություն պատմելով նախկինում մի պաշտոնյայի հետ ունեցած զրույցի մասին:
Սիմոնյանը նշել է, թե տարածաշրջանում խաղաղությունը ձեռնտու չէ գերտերություններին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև այդպես նա լծակ չի ունենա առաջին հերթին Հայաստանի, հետո նաև Ադրբեջանի վրա, որովհետև Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՌԴ-ն համարում են իր ազդեցության գոտի:
ԱԺ նախագահը նաև նշել է, թե լուրերն այն մասին, իբր 300 հազար ադրբեջանցի է տեղափոխվելու Հայաստան, սին են, սուտ և չեն համապատասխանում իրականությանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()