![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջայցը Գեղարքունիքի մարզում:
Նա ծանոթանում է Կառավարության ֆինանսավորմամբ ու համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի ընթացքին:
Վարչապետն այցելել է Գավառ խոշորացված համայնքի Նորատուս բնակավայր, որտեղ Կառավարության ջանքերով վերանորոգվել է թիվ 1 միջնակարգ դպրոցը:
Դպրոցի մոտ հավաքված երեխաները վարչապետին խնդրել են գյուղում կառուցել մեծ ֆուտբոլի դաշտ՝ հայտնելով, թե հիմա կա նորոգված դաշտ, բայց այն փոքր է:
Ի պատասխան՝ վարչապետը նշել է, թե սկզբում պետք է խաղան, ուժերը փորձեն փոքր դաշտում, ցույց տան արդյունք ու հետո նոր միայն պահանջեն ավելի մեծ դաշտ: Բացի այդ՝ ըստ Կառավարության ղեկավարի՝ մեծ դաշտերը նախատեսված են Ֆուտբոլի ակադեմիաների համար, իսկ այդպիսին համայնքում չկա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()