![]()
Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
«Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։
Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել էր լուրը՝ տեղեկացնելով, որ Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում Իջևանում նաև ստադիոն կկառուցվի, Երևանում «Հանրապետական» մարզադաշտը որոշակի վերափոխումների կենթարկվի։
![]()