Քոչարյանը անձնական վենդետա ունի ՀՀ քաղաքացիների դեմ. մեր գլխին աղետ ու պատերազմ են ուզում բերել. Մկրտչյան. տեսանյութ

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ պետք է կույր լինել երկրում կատարվող փոփոխությունները չտեսնելու համար:

Նա կարծում է, որ ընդդիմությունը հանրության ականջները տեղեկատվական աղբով է լցնում. «Կիրիենկոյի տեղական գործիքները հիբրիդային պատերազմի ուղիղ հրձիգ են դարձել: Մեր ժողովուրդը ուրացող չէ, հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին համը կթողնի պրոռուսական ուժերի բերանը: Ամեն քաղաքացի իր քվեի ղադրը պետք է իմանա»:

Ըստ քաղաքագետի՝ Ռոբերտ Քոչարյանն անձնական վենդետա ունի ՀՀ քաղաքացիների դեմ, իսկ Սամվել Կարապետյանն ուզում է Հայաստանն էժանով առնել, թանկով ծախել. «Բիզնեսմենի հոգեբանություն է: Մի բալոն գազով ուզում են ՀՀ անկախությունն ու սուվերենությունը, մեր արժանապատվությունը գնեն»:

Վերջինիս նկատառմամբ՝ ռուսական «աղբի» հետ ապագա չկա:

Զրուցակցի խոսքով՝ ով չի հասկանում, որ ՀՀ-ն 29 հազ. 743 կմ է, քյալագոզ է, ժողովրդի գլխին աղետ ու պատերազմ է ուզում բերել:

«Ուզում են պատին դեմ տալ, վրեժ լուծել, վենդետա անել, մտքներովդ չանցնի ընտրությունների վրա ստվեր գցել, չփորձեք»,- ընդգծում է նա:

Մկրտչյանը նաև այն համոզմանն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սիամական զույգ են, և ոչինչ չի փոխվել. «Ինչ թատրոն են խաղում, հեքիաթ պատմում, էշի տեղ դնում»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ