Մի՛ վաճառեք ձեր և ձեր երեխաների ապագան․Արսեն Թորոսյան

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ընդդիմության կողմից ընտրակաշառքների բաժանման ու հարուցվող քրեական վարույթների վերջին դեպքերին։

Թորոսյանը տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչ խնդիր են ուզում լուծել ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժերն ու եռագլուխ պատերազմի կուսակցությունը։

«Ըստ էության, ևս մեկ անգամ ապացուցվում է, որ նրանք խնդիր ունեն ժողովրդի իշխանության հետ, այսինքն՝ ժողովրդի կողմից որոշումների կայացման հետ։ Եվ նրանք ուզում են փողով և այլ միջոցներով գնել կամ հետ վերցնել այդ իրավունքը ժողովրդից, որը ես վստահ եմ՝ ժողովուրդը թույլ չի տալու»,- ասել է նախարարը։

Տեսանյութին կից Թորոսյանը նաև գրել է․ «Մի՛ վաճառեք ձեր և ձեր երեխաների ապագան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ