![]()
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ. Հ.-ն իր ծանոթներ Ռ. Ա.-ի, Է. Խ.-ի, Ն. Կ.-ի հետ խմբի կազմում 2025 թվականի մայիսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանց իրացրել է ընդհանուր 1 հատ 100 հազար ՀՀ դրամ, 20 հատ 50 հազար ՀՀ դրամ, 1 հատ 20 հազար ՀՀ դրամ, 5 հատ 10 հազար ՀՀ դրամ կեղծ թղթադրամներ՝ խարդախությամբ հափշտակելով 1 մլն 149 հզր 860 ՀՀ դրամի գույք:
Մ. Հ.-ի, Ռ. Ա.-ի, Է. Խ.-ի և Ն. Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 29 դրվագ գործողությամբ կեղծ արժույթ իրացնելու և խարդախություն կատարելու համար:
Մ. Հ.-ի և Ռ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, Է. Խ.-ի և Ն. Կ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
![]()