Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՀՀ-ում և արտերկրում ընտակաշառք վերցնելու գործողության հետևանքներին։

Սիմոնյանը տեղեկացրել է՝ անկախ ընտրակաշառքի ձևից՝ հեռուստացույց, քաբաբ, գումար՝ ցանկացած արտարժույթով և այլն, քրեորեն պատժելի են։

«Իրավապահները շատ խիսը գործելու են։ Անկախ նրանից, թե դուք կխոսեք բաց կապով, փակ կապով, կամ ցանկացած կապի միջոցով, աղունիկ կուղարկեք և այլն, բոլոր այդ դեպքերում այդ գործընթացը հայտնի է դառնալու»։

Սիմոնյանը խոսել է նաև արտերկրում կաշառք վերցնողների մասին՝ տեղեկացնելով, որ նրանք ևս ապահովագրված չեն պատասխանատվությունից։

«ՀՀ ժամանելիս, անցակետում ձեզ հրավիրելու են զրուցելու, ուստի խնդրում եմ զերծ մնալ ՀՀ ընտրություններին անօրինական ձևով խառնվելու փորձերից»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ