Քաղաքական հակառակորդները, չկարողանալով ներկայացնել բովանդակային օրակարգ, փորձում են հանրությանը մոլորեցնել

«Կալուգացի օլիգարխի թիմակիցները շարունակում են ապատեղեկատվության տարածումը՝ հանրային դիսկուրս ներմուծելով հերթական անհիմն պնդումները, թե իբր իրենք իշխանություն չլինելու դեպքում շուրջ 300 հազար ադրբեջանցիներ կբնակվեն Հայաստանում։ Նման հայտարարությունները որևէ փաստական հիմք չունեն և ակնհայտորեն միտված են հասարակության մեջ վախի և անորոշության մթնոլորտ ձևավորելուն»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը՝ մանրամասնելով․

«Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ քաղաքական հակառակորդները, չկարողանալով ներկայացնել բովանդակային օրակարգ, փորձում են հանրությանը մոլորեցնել՝ դիմելով մանիպուլյացիաների և սադրիչ թեզերի։

Սիրելի՜ քաղաքացիներ, հարկ եմ համարում հիշեցնել, որ կալուգացի օլիգարխի հանրապետական եղբոր իշխանության տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 378 հազար 615 քաղաքացի։ Մինչդեռ մեր օրոք՝ 2025 թվականին, առաջին անգամ արձանագրվել է դրական միգրացիոն հաշվեկշիռ՝ ներգաղթել է 8660 մարդ։

Հետևությունները թողնում եմ ձեզ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ