ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված փոխանցելու «տեղեկատվությունը» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե․ Բաղդասարյան

Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է «տեղեկատվություն», թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ընդգծելով․

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։

Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք՝ դրանց մտացածին լինելու պատճառով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ