![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևոգ Պապոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի մասնակցությամբ հրապարակած ձայնագրությանը։
«Էն որ ասում են լեգենդար հետախույզ, լեգենդար հետախույզ, էդ ամեն ինչից ճիշտը լեգենդն է, հորինված լեգենդը, հորինված պատմությունները, որպեսզի կարողանան կառավարեն մեր զինվորներին,իհարկե, երբեմն ոգևորեն, բայց հիմնականում՝ վախեցնեն։
Բա լեգենդար հետախույզը սովորական հեռախոսազանգ անելիս կբռնվի՞։
Լեգենդար կաշառատու՝ այ դա ճիշտ է»,- հրապարակած տեսանյութում ասել է Պապոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանի թիմի «սիմվոլներից» մեկը՝ Արթուր Ավանեսյանը, որն առավել հայտնի է Կանդազ մականունով, բերման էր ենթարկվել, այնուհետ՝ ձերբակալվել, ավելի ուշ՝ կալանավորվել 2 ամսով։
![]()