![]()
էդգար Առաքելյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի՝ իր կողմից 300 հազար ստեղծվելիք աշխատատեղերից մեկը Նիկոլ Փաշինյանին տալու հայտարարությանը։
Առաքելյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Փաշինյանը կնվագի կալուգական արտադրության թմբուկի վրա՝ հունիսի 7-ից հետո։
Ճիշտ է, կալուգական թմբուկը որակական առումով էն չի, բայց քանի որ ՀՀ վարչապետն արդեն պրոֆեսիոնալ թմբուկ նվագող է, այնպես կնվագի, որ նույնիսկ կալուգական թմբուկից հետաքրքիր ձայներ կհնչեն»։
![]()