![]()
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Կարմի խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) գլխավոր քարտուղարի տեղակալ Քսավիեր Կաստեյանոս Մոսկերային:
ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Կարմի խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով ցուցաբերվող հումանիտար աջակցության և զարգացման ծրագրերի կարևորությունը:
![]()
Զրուցակիցները քննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցերը: Ընդգծվել է փախստականների սոցիալական և տնտեսական իրավունքների լիարժեք իրացման կարևորությունը՝ ապահովելով սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման հարցերում վերջիններիս ներգրավվածությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և այս համատեքստում հնարավոր հումանիտար հարցերի հասցեագրման վերաբերյալ:
![]()