![]()
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկած ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, խոստումն ընդունել են վերջիններս։
Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, որոնք ձերբակալվել են։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանի թիմի «սիմվոլներից» մեկը՝ Արթուր Ավանեսյանը, որն առավել հայտնի է Կանդազ մականունով, բերման էր ենթարկվել։
![]()