![]()
Տավուշի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բագրատաշեն բնակավայրում է:
Այստեղ Կառավարության ֆինանսավորմամբ կառուցվել է նոր մանկապարտեզ, որի բացմանն էլ հենց մասնակցել է ՀՀ վարչապետը: Նա շրջել է մանկապարտեզի նոր մասնաշենքում, ծանոթացել պայմաններին ու նախակրթարանի հնարավորություններին:
![]()