![]()
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից:
Ժամը 13:10-ին մրցահարթակ դուրս կգա Տաթև Հակոբյանն, որը կմրցի կանանց գերծանր քաշային կարգում:
Առաջնությունը կեզրափակվի գերծանր քաշային ծանրորդների պայքարով, որտեղ կմրցի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը: Պայքարը կմեկնարկի ժամը` 16:10-ին:
![]()