![]()
Երևան քաղաքում՝
Ապրիլի 26-ի ուշ երեկոյան, 27-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 28-29-ի առավելապես երեկոյան ժամերին, 30-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։Հանրապետության տարածքում`

Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։
![]()