![]()
Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը․ շուրջ 100 բնակավայրերում «Մենք ենք մեր պետությունը» խորագրով անցկացվել են բանախոսություններ տարբեր ոլորտները ներկայացնող հանրային գործիչների կողմից, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Օրվա շրջանակում համայնքներում անցկացվել են նաև տաղավարային ցուցադրություններ, որտեղ ներկայացվել են տվյալ մարզի ու բնակավայրի արտադրական և մշակութային ներուժը, կազմակերպվել են սպոտային ցուցադրություններ, համերգներ։
![]()
![]()
![]()
![]()