ԱՄՆ-ն վերականգնում է գնդակահարությունները

ԱՄՆ արդարադատության նախարարությունը վերականգնել է «օրինական մահապատժի դատավճիռները կատարելու իր պարտականությունը՝ ճանապարհ հարթելով մահապատիժների իրականացման համար, երբ մահվան դատապարտված կալանավորները սպառել են բողոքարկման բոլոր հնարավորությունները»։

«Մահապատժի դատավճիռների կատարման համար կկիրառվեն նաև մահացու ներարկումներ, ինչպես դա եղել է Թրամփի առաջին ժամկետի ընթացքում, ինչպես նաև գնդակահարություն։ Այդ քայլերը վճռորոշ նշանակություն ունեն ամենաբարբարոսական հանցագործությունները կանխելու և արդարադատություն ապահովելու համար», – նշել են գերատեսչությունում։

Նախարարությունը թույլատրել է մահապատժի դատավճիռ կայացնել 44 ամբաստանյալների նկատմամբ։

Նույն ժամանակահատվածում, 2025 թվականի մարտի 7-ին, ԱՄՆ-ում առաջին անգամ վերջին 15 տարվա ընթացքում իրականացվել է մահապատիժ՝ գնդակահարության միջոցով։ Դատապարտվածը՝ Բրեդ Քիթ Սիգմոնը, 2001 թվականին սպանել էր իր նախկին ընկերուհու ծնողներին։

Նրա փաստաբանների փոխանցմամբ՝ Սիգմոնը ինքը ընտրել էր գնդակահարությունը որպես մահապատժի ձև՝ հրաժարվելով էլեկտրական աթոռից և մահաբեր ներարկումից։ Մահապատժի պահին նա 67 տարեկան էր։ Ըստ Associated Press գործակալության՝ դատապարտյալին տեղավորել են մահապատժի սենյակում գտնվող աթոռին, իսկ կրակողները կրակ են բացել պատի անցքերից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ