Քաղաքացու տված դասի համը կալուգացի օլիգարխենց բերաններն է մնալու․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքացու տված դասի համը բերաններդ է մնալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրեմն, էն օրը նայում եմ, Կալուգացի օլիգարխենք ասում են, թե իրենք երկու ամսից վարչապետն են լինելու։

Նրանց թվում է, թե մտել են ավտոյի խանութ, ավտո են պատվիրել, խանութի աշխատողն էլ ասել է՝ ձեր ուզած բորդո սալոնովը երկու ամսից նոր կլինի։

Հիմա սրանք էլ աջ ու ձախ «չայեվո» են բաժանում, որ սաղ «տոչնի» լինի։

Ձեզ չեմ ասե՞լ, որ սա ձեզ համար «Նիժնի Տապռ» գյուղը չի։ Քաղաքացու տված դասի համը բերաններդ է մնալու»,-նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ