Շատ էի ուզում հենց այսօր դառնալ չեմպիոն․ հաղթանակը նվիրում եմ բոլորիս, մեր հայ ազգին․ Էմմա Պողոսյան

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրորդ Էմմա Պողոսյանը նվաճել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Լրագրողների հետ զրույցում Էմման նշել է՝ շատ էր սպասել այս հաթանակին։

«Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար, շատ էինք տանջվել մարզիչների հետ միասին։ Ինձ թվում է՝ այսքանով չպետք է բավարարվեմ, պետք է ձգտեմ ավելիին։ Հաղթանակը նվիրում եմ բոլորիս, մեր հայ ազգին։ Ես շատ էի ուզում, որ հենց այսօր դառնամ չեմպիոն ու փառք Աստծո, կարողացա, շնորհակալ եմ»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ