![]()
Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը համակարծիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ Հայոց ցեղասպանության հիմքում ընկած են նաև հայ ժողովրդին որոշակի խարդավանքների մեջ ներքաշելու տրամադրություններ:
Միաժամանակ Ղևոնդյանը վստահ է, որ այլևս ցեղասպանություն տեղի ունենալ չի կարող, քանի դեռ գոյություն ունի պետությունը:
Փորձագետի նկատառմամբ՝ ինքնիշխանությունը զիջելու կողմ քաղաքական ուժերը կրկին ցեղասպանվելու վտանգ են ստեղծում:
Նա ասում է՝ 29 հազար 743-ը վերջին 1000 տարում մեր ամենամեծ պետությունն է Հայկական լեռնաշխարհում:
Անդրադառնալով պահանջատեր լինելու վերաբերյալ հարցին՝ զրուցակիցը նկատում է. «Եթե Թուրքիան մի օր ասի՝ տալիս եմ Արևմտյան Հայաստանի մի հատվածը, ի՞նչ ենք անելու»:
Նա նաև չի հասկանում այն պնդումները, երբ ասում են՝ սահմանը բացվելուն պես «Թուրքիան մեզ կուտի». «Այսօր Թուրքիայում հարյուր հազար հայ է ապրում և աշխատում»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()