Իսկ կարիք կա՞ վերծանելու, թե ինչու է աղմկում Զախարովան ԵՄ նոր քաղաքացիական առաքելության դեմ․ Մարգարյան

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։

«ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ն, Հայաստանում տեղակայվելիք նոր քաղաքացիական առաքելության (EUPM Armenia) միջոցով, փորձելու է ազդել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա:

Հիշում ե՞ք, երբ 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկի ուղղությամբ արդբեջանական զորքերի ներխուժումից հետո ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EUMA) տեղակայվեց Հայաստանում՝ Ռուսաստանը հրապարակային արշավ սկսեց դրա դեմ: Էլ ՆԱՏՕ-ի զորքեր, էլ քաչալ շուն, էլ քոռ փիսո, ինչում ասես չմեղադրեցին EUMA-ին: Ընդհուպ մինչև փորձեցին Իրանին ներքաշել այդ ապատեղեկատվական արշավի մեջ, թե բա EUMA-ն Իրանի դեմ հետախուզական գործունեություն է իրականացնում, և այլն:

Իսկ հիշում ե՞ք ինչ ժամանակաշրջան էր դա, երբ Ադրբեջանը իր քարտեզներով սահման էր գծում. Ռուսաստանն էլ ասում էր՝ ուզու՞մ եք օգնեմ, կօգնեմ՝ խաղաղապահի անվան տակ զորքս բերեմ տեղակայեմ Հայաստանում, ցանկապատը քաշեմ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» գցեմ, վերահսկեմ ու ձեզ պաշտպանեմ:

Այսքանից հետո կարիք չկա չէ՞ վերծանելու, թե ինչու էր աղմկում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2023-ին EUMA-ի տեղակայման դեմ:

Իսկ կարիք կա՞ վերծանելու, թե ինչու է աղմկում հիմա տիկին Զախարովան ԵՄ նոր քաղաքացիական առաքելության դեմ, որը օգնելու է Հայաստանին պայքարել հիբրիդյաին սպառմալիքների դեմ, իսկ ավելի ստույգ՝ դրսից ընտրական գործընթացներին միջամտելու դեմ»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ