Մայիսի 3-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ

Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-հայտնում են քաղաքապետարանից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ