Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ․ լուսանկարներ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 18-ին Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն այցից հետո Պատրիարքության տարածքում հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերի, «Ակօս» շաբաթաթերթի, «Լոյս մետիա» հեռուստաընկերության, «Փարոս» ամսագրի, «TET Ajanda» էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական զարգացումները եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը`պատասխանելով նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ