![]()
Ինչպես հայտնել էինք, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, վերջինիս որդին և Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը:
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ խարդախությանն օժանդակելը և պաշտոնական կեղծիքը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չբացակայելու արգելքը։
![]()