Վախենում եմ ոչ թե Սամվել Կարապետյանից, այլ Սամվել Կարապետյանի համար՝ մինչև տարեվերջ նրա բոմժ դառնալուց

Վախենում եմ ոչ թե Սամվել Կարապետյանից, այլ վախենում եմ Սամվել Կարապետյանի համար։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի՝ ինչու եք վախենում Սամվել Կարապետյանից, հարցին։

«Վախենում եմ բոմժ դառնա, քանի անգամ ասեմ, ինչ կարիք կա այդ հարցն անընդատ կրկնելու։ Իմացեք, որ ահավոր վախենում եմ նրա բոմժ դառնալուց, ընդ որում՝ մինչև տարեվերջ։ Գոնե դիմացը մի տասնամյակ լիներ՝ ավելի քիչ կվախենայի, բայց հիմա ահավոր վախենում եմ»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ծանոթ-բարեկամի ազդեցությամբ աշխատանքի տեղավորման վերաբերյալ հարցին։

«Ես հանրապետությունում չունեմ գեթ մեկ ծանոթ, որը հանրապետությունում կամ մանկապարտեզի տնօրեն է նշանակվել, կամ դպրոցի տնօրեն է նշանակվել, կամ ընդհանրապես, որևէ բանի տնօրեն է նշանակվել։ Ես 8 տարի վարչապետ եմ, պատասխանատու ձևով ասում եմ՝ իմ որևէ ծանոթ, որևէ բարեկամ որևէ տեղ ոչ դպրոցի տնօրեն է նշանակվել, ոչ մանկապարտեզի»,- ասաց վարչապետը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ