Ալեն Սիմոնյանն այցելել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարքություն․ ինչ հարցեր են քննարկվել արքեպիսկոպոս Մաշալյանի հետ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 18-ին այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն:

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ Բ. արքեպիսկոպոս Մաշալյանի հետ` քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԺ նախագահն Ամենապատիվ Տեր Սահակ Բ. արքեպիսկոպոս Մաշալյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որից հետո շրջայց իրականացրել Պատրիարքության տարածքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ