Հաստափոր ցուցակը ունեմ․ վարչապետը՝ «ինոագենտների» մասին

Ուզում եմ գաղտնիք բացել, ունենք անձանց բավականին հաստափոր տրցակ, որոնք, մեր մարմինների գնահատմամբ և ձեռք բերված տվյալներով, գործում են այլ երկրների օրակարգով։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյնաը՝ անդրադառնալով իր ավելի վաղ արած հայտարարությանը, թե Հայաստանում կան «ինոագենտներ»։

«Եթե այդ մարդիկ դեռ ազատության մեջ են, ապա դա նշանակում է, որ նրանք դեռևս այդ լրտեսության գիծը չեն հատել, բայց գործում են այդ տրամաբանության մեջ։ Կան մարդիկ, որոնք շատ մոտիկ են այդ գծին, եզրով քայլում են։ Երբ հատեն գծերը, կլինի հակազդեցություն։ Ես այդ մարդկանց ցուցակը ունեմ՝ անուն-ազգանունով, կոնտակտներով։ Ես խոսում եմ առաջին հերթին քաղաքական դերակատարների մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ