![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Նոր Սահմանադրության ընդունմանը նշել է, որ դրանով դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան։
«Նույնիսկ կա առաջարկ, որ Սահմանադրության անցումային դրույթներում ունենանք դրույթ, որ Սահմանադրության ընդունման պահից բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվի որպես դատավորի պաշտոնակատար, և միայն բարեվարքության նոր ստանդարտի հաստատմամբ վերանշանակվեն»,- շեշտել է նա։
«Չեմ ուզում հրապարակենք թուղթը՝ առանց այդ բանավեճերը հասցեագրելու, բայց, ցավոք, նախընտրական շրջանը ավելի արագ տեմպերով է: Եթե չհասցնենք հասցեագրել, հրապարակումը կթողնենք ընտրություններից հետո»,- ասել է Փաշինյանը:
![]()