![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարել է, որ 2017 թվականի համեմատությամբ 2025-ին Հայաստանի բյուջետային և հարկային եկամուտներն աճել են 130 տոկոսով։
«Եթե հանենք այս տարիների ընթացքում արձանագրված մոտ 29% գնաճի ցուցանիշը, բյուջեն իրական տվյալներով ավելի քան կրկնապատկվել է»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետական բյուջեն ՀՀ-ում առկա խնդիրների լուծման հիմնական գործիքն է։
Նրա խոսքով՝ բյուջեի կրկնապատկումը պետական համակարգի և քաղաքացիների համատեղ ջանքերի արդյունքն է. «Այդ ամենի շնորհիվ են բարձրացվում ուսուցիչների աշխատավարձերն ու կենսաթոշակները, և կառուցվում են ճանապարհները»,- շեշտել է նա։
![]()